Խորհրդատվություն
- Հաղորդակցության ռազմավարություն
- Մարքեթինգային ռազմավարություն
- Բրենդի ռազմավարություն
- Անձնական բրենդինգ
- Ճգնաժամային հաղորդակցություն
PRAXIS-ը կառուցում է ռազմավարություն ձեր նպատակների շուրջ, ոչ թե պատրաստի ձևանմուշով։
PRAXIS-ի մասին
Պրաքսիսը ռազմավարական հաղորդակցության և հեղինակության զարգացման ընկերություն է Հայաստանում, որը ոչ թե առաջարկում է պատրաստի ռազմավարություններ, այլ կառուցում է ձեր կոնկրետ կարիքներին, ղեկավարությանը և ժամանակին համապատասխան ռազմավարություն։
Յուրաքանչյուր մարտահրավեր տարբեր է, հետևաբար յուրաքանչյուր ռազմավարություն նույնպես պետք է տարբեր լինի։
Պրաքսիսն աշխատում է այն ղեկավարների ու կազմակերպությունների հետ, ովքեր պատրաստ են ներդնել ոչ միայն գովազդի, այլև հեղինակության, վստահության և երկարաժամկետ աճի մեջ՝ դառնալով նրանց ռազմավարական հաղորդակցության գործընկերն ամենակարևոր որոշումների համար՝ ճգնաժամային կառավարումից մինչև ղեկավարների անձնական բրենդինգ։
Ծառայություններ
Մենք պատրաստի ձևանմուշներ չենք վաճառում,
այլ առաջարկում ենք ձեր բիզնեսին, ղեկավարին և ժամանակին համապատասխան ռազմավարություններ
Հիմնադիր

Ռազմավարական հաղորդակցության ու հեղինակության զարգագման խորհրդատու
PRAXIS-ը հիմնադրելիս ես ներդրել եմ իմ 14 տարվա փորձը
Մասնագիտական ուղիս սկսել եմ որպես իրավական ոլորտը լուսաբանող լրագրող՝ աշխատելով լրատվական կայքերում և հեռուստատեսությունում։ Այդ տարիներից մնացած կարևոր սկզբունքը՝ պատմություններում ճիշտ «մեխը» գտնելն է, որն ընկած է հետագայում իմ ամբողջ աշխատանքի հիմքում։
Ավելի քան 6 տարի ղեկավարել եմ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժինը՝ զարգացնելով հաստատության հանրային վարկանիշը և Պաշտպանի անձնական բրենդը դարձնելով վստահելի ու ճանաչելի։ Այդ ընթացքում սկսել եմ համատեղ աշխատել ու նաև խորհրդատվություն տրամադրել Հայաստանում գործող միջազգային կազմակերպությունների հաղորդակցության և իրազեկման ծրագրերի համար՝ ներառյալ UNFPA-ն, UNDP-ն, USAID-ը, Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը, Եվրոպական միությունը, Եվրոպայի խորհուրդը և UNICEF-ը։
Մասնագիտացել եմ կանանց, երեխաների ու հաշմանդամություն ունեցող անձանց հետ կապված կարծրատիպերի հաղթահարման ու լուսաբանման հարցերում, և այս համագործակցությունները շարունակվել են նաև հետագայում։ Այնուհետև աշխատել եմ իրավաբանական ընկերությունում բրենդի զարգացման ուղղությամբ։ Ունեմ նաև քաղաքական ընտրարշավի ղեկավարման ու իրականացման փորձ։
Այս տարիների փորձն այսօր դարձել է PRAXIS-ի ստեղծման հիմքը՝ պրակտիկա, որը կառուցված է այն համոզմունքի վրա, որ առանց ռազմավարության հաղորդակցությունը ձախողված է։ Յուրաքանչյուր մարտահրավեր տարբեր է։ Ռազմավարությունը՝ նույնպես։
Պատմեք՝ ինչ խնդիր եք փորձում լուծել։